«Եթե ես ամուսնանայի ոչ թե հեռավոր 1988-ի նոյեմբերին․․․» Սենոր Հասրաթյանի ուշագրավ գրառումը

Սենոր Հասրաթյանը գրում է․ «Եթե ես ամուսնանայի ոչ թե հեռավոր 1988-ի նոյեմբերին, երբ շարքային լրագրող էի, այլ 2022-ի հունվարին, ապա կգերադասեի իմ հարսանյաց հանդեսը կազմակերպել ավելի համեստ, քան դա այսօր անում են մարդիկ, ովքեր ունեն հանրային մեծ ճանաչում և, ըստ այդմ՝ նաև մեծ պատասխանատվություն։

1988-ի նոյեմբերին մեր գյուղի կիսաքանդ ու կիսակահավորված հանդիսությունների սրահ մտնելուց առաջ, մենք՝ նորապսակներս նախ ծաղիկներ խոնարհեցինք Սումգայիթի զոհերի հիշատակաին գյուղամիջում կանգնեցված հուշակոթողի պատվանդանին և նոր մտանք այն ժամանակ Կարմիր շուկայի համար «Փարավոն»-ի նշանակության հանդիսասրահ։

Ի տարբերություն այսօրվա, այդ օրերին մենք ոչ պարտված էինք, ոչ ունեինք հազարավոր սուրբ նահատակներ և ոչ էլ մեր ազատությունը սահմանափակում էր թագավարակի համաճարակը։

Այսքանով հանդերձ, ինչպես երեկ, այնպես էլ այսօր ու այսուհետ ՀԱՅԻ ընտանիքում հարսանիք անելը պարտադիր անհրաժեշտություն է։ Պարզապես այն պետք է կազմակերպել մտածված և, որ շատ կարևոր է, հային վայել խղճով»։

Рейтинг
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: