«Դու կսավառնես միշտ երկնքում` հայոց արծվի պես հաղթական»․ կոմպոզիտոր Րաֆֆի Ալթունյանը հրապարակել է իր և Հայկոյի վերջին համատեղ ստեղծագործությունը

Ամիսներ առաջ մեզնից հեռանալով՝ Հայկոն բազմաթիվ անկատար ծրագրեր ու նախագծեր կիսատ, անավարտ թողեց։ Մինչ այսօր էլ բոլոր նրանք, որոնք որևէ կերպ առնչվել են երգչի հետ և ունեն հիշողություններ, շարունակում են անհուն կարոտով խոսել նրա մասին։

Կյանքի վերջին շրջանում Հայկոն սերտ համագործակցում էր հայտնի հեղինակ Րաֆֆի Ալթունյանի հետ։ Նրանք մինչ այս տարբեր երգեր էին միասին թողարկել՝ հաջող համագործակցության բազում օրինակներ ունենալով։

Սակայն այս ստեղծագործողների վերջին համագործակցությունն ընդհատվել է Հայկոյի խիստ անսպասելի և անժամանակ մահով։ Րաֆֆի Ալթունյանը ի մի է բերել, ամբողջացրել և հայոց բանակի օրվա առիթով հրապարակել է իր և վաղամեռիկ սիրելի երգչի համագործակցության արդյունքում ծնված «Թռիչք վերջին անգամ» վերնագրով ստեղծագործությունը։

Հայկոյի կյանքի վերջին շրջանում ծնված գեղեցիկ ու հետաքրքիր երաժշտական ստեղծագործությունը, որը ծնվել է Րաֆֆի Ալթունյանի և Հայկոյի համագործակցության արդյունքում, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: