«Բարի վերադարձ քեզ, հայ զավակ։ Օրհնվես, Աստծո լույսով պաշտպանված լինես ու գաս մորդ գրկես․․․»

Նարինե Բաղդասարյանը գրում է․ «Հայոց բանակ, տոնդ շնորհավոր։ Զինվորի արժեքը գնահատելը նրա հետ զորամասում պար բռնելը չէ, նրան զավակիդ նման ընդունելն է։ Որ գիտակցես, թե ամեն մեկի հոգին ինչ թանկ արժե։ Որ ուրիշի մոր կարոտն ու ցավը սրտումդ զգաս։

Բանակի մասին հոգ տանելը, նրան ցուցադրական լավ կերակրելը չէ, նրան զինելն է, այնպես, որ զինվորը վախ չունենա։ Նա իր անվախ ոգին գիտի, ամեն ինչ կանի, բայց ինչո՞ վ՝ ձեռքո՞ վ, թե ավտոմատով , ո՞ր դարում ենք։ Զինվորի արժեքը գնահատելու համար, նրա առողջության մասին հոգ տանելն է։

Մարդիկ սեփական երեխային բանակ են ճանապարհում սրտում վախ, ցավ, լաց․ բա որ… բա որ… Մինչեւ երբ են մարդիկ սարսափելու բանակից։ Հայը վախկոտ ազգ չէ, մի հայի զավակը միլիոն զինված թուրքի համարձակություն ունի, դեռ ավելին։ Մնում է զինել նրան։

Ես չէի կարող ռոմանտիկ շնորհավորանք ասել․ սիրտս լցված է հայ մայրերի ցավով, հայրերը լուռ են, լռության տակ մնացած կիսաքանդ հոգով։ Չէի կարող չխոսել հայ մոր ցավի մասին։ Հայ զինվոր, իմ ուժեղ, հզոր, անվախ, հայրենասեր։

Բարի վերադարձ քեզ, հայ զավակ։ Օրհնվես, Աստծո լույսով պաշտպանված լինես ու գաս մորդ գրկես։ Բարի ծառայություն ու բարի վերադարձ բոլոր զինվորներին։ Շնորհակալ ենք Ձեզ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: