Ռեկորդային քանակի ձյան տեղումներ․ Գագիկ Սուրենյանն ուշագրավ լուսանկարներ է տեղադրել

Սուրենյան Գագիկը շարունակում է հետևողականորեն ներկայացնել աշխարհի տարբեր բնակավայրում տեղի ունեցող եղանակային հետաքրքիր ու արտասովոր դրսևորումները՝ կից տեղադրելով նաև լուսանկարներ։

Հետևելով հայտնի օդերևութաբանի հրապարակումներին՝ հասկանալի է դառնում, որ եղանակային դրսևորումները խիստ տարբեր են ու հակասական։

Եթե Ավստրրալիայի տարածաշրջանում առկա է գլոբալ տաքացման խնդիր, իսկ Օնսլոու քաղաքում, որը ծովափնյա բնակավայր է, նույնիսկ 50 աստիճանից բարձր ջերմաստիճան է գրանցվել, ապա երկրագնդի հակառակ հատվածում ամեն ինչ այլ է։

Սուրենյան Գագիկը լուսանկարներ է տեղադրել՝ ցուցադրելով, թե ինչպիսի առաջ ձյուն է տեղացել Թուրքիայում և Հունաստանում։ Լուսանկարային կադրերում երևում են մեքենաներ, որոնք մնացել են ձյան խիստ առատ ծածկույթի ներքո։

Թուրքիայի մայրաքաղաքում ձյան տեղումները դեռևս շարունակվում են։ Նշենք, որ ըստ կանխատեսումների, առաջիկայում ձյան տեղումներ են սպասվում նաև մեր տարածաշրջանում։

Ըստ եղանակային կանխատեսումների՝ չորեքշաբթի օրվա երկրորդ կեսից, իսկ հինգշաբթի օրն ամբողջ օրը լինելու են ձյան տեղումներ, իսկ ջերմաստիճանը, որ վերջին օրերին փոքր-ինչ բարձրացել էր, դարձյալ նվազելու է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: