«Մենք հիշում ենք, թե ինչպես էիք 2018 թվականի հեղափոխության վերջին օրերին, երբ այն արդեն անխուսափելի էր, աղիողորմ խնդրում և հուշում ալիևին hարձակվել Հայաստանի վրա․․․»

Գնել Սարգսյանը գրում է․ «Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում։ Այս խոսքերը ցավոք վերաբերում են ո՛չ միայն իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրած հերոսներին, այլ նաև իրենց ստոր անցյալը առ այսօր քարշ տվող «քաղաքական» դոգեներատներին, ովքեր ընդունակ են պատերազմների ցանկացած արդյունք ի շահ իրենց անձնական կյանքի բարելավմանն օգտագործել։

Ասում եք՝ ինչու՞ և ինչպե՞ս պատերազմ սկսվեց,- դա մեկ օրում չի՛ որոշվում, մենք հիշում ենք, թե ինչպես էիք 2018 թվականի հեղափոխության վերջին օրերին, երբ այն արդեն անխուսափելի էր, աղիողորմ խնդրում և հուշում ալիևին hարձակվել Հայաստանի վրա, որ «շատ լավ շանսեր» ունի հաղթելու, որովհետև գիտեիք բանակի վիճակը և այլն, հիշում ենք ինչպես էիք աղաչում ռուսին, որ նա գործի զուգահեռ (տղա էիք կանչում դրսից ձեր հետույքը փրկելու համար), որովհետև Հայաստանը կարող էր գնալ իրապե՛ս անկախության ամրապնդման օրակարգով, ձեր աղաչանքները տեղ հասան ու ընդհամենը 2 տարի անց սկսվե՜ց։

Իսկ դուք, հիանալի իմանալով,որ ձեր ցանկություններն են կատարվել,առիթը բաց չթողեցիք ու ազատագրած տարածքների հետ Հшդրութի ու Շուշիի պաշտպանությունը թուլացնելով (մաշեցնելով) հասաք ձեր թաքուն գործարքների իրագործմանը (չնայած այն կիսատ մնաց ու մինչև հիմի պարտքի մի մասը չեք կարողանում տալ թուրքին ձեր կեղծ օրակարգերով հանդերձ)։

Երկրի ներսում շարունակական ատելություն ու թարախ գեներացնելով պիտի գայիք իշխանության որ ռпւսի պարտքն էլ տայիք «միութենական պետության» բոլշևիկյան КГБ ական ձեր ծրագրերով, բայց չստացվեց, այստեղ էլ պարտք մնացիք, իսկ պարտատերերը շտապեցնում են, դա է պատճառը որ ձեր գործունեությամբ ամեն կերպ թուլացնում եք պետությունն ու պետականությունը ու բաց ասում, որ ձեր օրակարգը ժпղովրդի իշխանությունից ազատվելն է, թավանի տակ եք, դրա համար էլ ճչոցները գնալով բարձրանում են, ծրագրերը դառնում առավել անիրագործելի»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: