Լեգենդար հրամանատար, Արցախի հերոս, ժողովրդի սիրելի Քյոխի՝ գնդապետ Կարեն Ջալավյանի ծննդյան օրն է

Հանրահայտ, մեծ հեղինակություն վայելող հրամանատար Կարեն Ջավադյանի տարեդարձն է։ Լեգենդար հրամանատարը բոլորում է ծննդյան հիսունմեկ տարին։

Դժվար է պատկերացնել հայտնի Եղնիկներ զորամասն առանց տաղանդավոր ու գրագետ հրամանատարի, ով կարողացել է իր զինվորական ծառայության ընթացքում այնպիսի ճիշտ որոշումներ կայացնել, որոնց շնորհիվ հաջողվել է փրկել բազմաթիվ զինվորների կյանքեր։

Հրամանատար Ջավադյանի հրամանատարության ներքո իրենց զինծառայությունն անցկացրած զինվորականները մեծ պատկառանքով են հիշում իրենց վերադասի զինվորական խստությունը, որը միևնույն ժամանակ ուղեկցվում էր մեծ հոգատարությամբ։

Նրա կայացրած որոշումները ոչ միայն զինվորական կյանքեր են փրկում, այլ նաև զգալի դիրքային առաջընթաց ու բարենպաստություն ենթադրում։ Պատահական չէ, որ մտերիմ ընկերները նրան Քյոխ մականվամբ են կնքել։

Պատերազմի թեժ օրերին հրամանատար Ջավադյանն իր կայացրած խելամիտ ու կարևոր որոշումների, իրականացրած գործողությունների համար արժանացել է հերոսի կոչման։

Կարեն Ջավադյանն ունի իր գեղեցիկ ընտանիքը։ Նա հայրենասիրական ոգով մեծացնում է տղաներ, որվքեր առաջիկայում պետք է համալրեն հայրենիքի պաշտպանների շարքերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: