Հանրահայտ ու մեր երկրում մեծ հարգանք վայելող լրագրող Ցվետանա Պասկալևայի տարեդարձն է այսօր։ Նա Հայաստան է եկել արցախյան առաջին մարտերի մեկնարկի առիթով՝ լուսաբանելու տեղի ունեցածը։

Ազնիվ ու բարեխիղճ լրագրողին այնքան է հուզում հայ ժողովրդի արդարացի և համառ պայքարը սեփական հողատարածքում խաղաղ ապրելու համար, որ նա այնուամենայնիվ մնում է մեր երկրում։

Այդ ժամանակ երիտասարդ Պասկալևան նույնիսկ երեխա ուներ հայրենիքում՝ Բուլղարիայում։ Երեխա ունենալու փաստը ևս չի խոչընդոտում լրագրողի կայացրած որոշման վրա։

Նա գերադասում է արձակուրդից արձակուրդ շփվել իր երեխայի հետ, բայց մնալ և լուսաբանել արդեն ընկեր դարձած հայ ազատամարտիկների պայքարը։

Շուտով մեկը մյուսի հետևից էկրան են բարձրանում լրագրողի պատրաստած փաստագրական ֆիլմերը հայ ազատամարտիկների անձնվեր պայքարի մասին։

Ց․ Պասկալևան մինև այսօր էլ նույն բարեխղճությամբ շարունակում է լուսաբանել ու աշխարհին ներկայացնել հայ ժողովրդի մղած տևական պայքարի հերոսական էջերը։