Հայտնի դերասանուհի Անուշկա Մարգարյանի տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Երիտասարդ դերասանուհի Անուշկա Մարգարյանը բոլորել է ծննդյան երեսուներեք տարին։ Անուշկան տարբեր առիթներով խոստովանել է, որ անձամբ շատ է սիրում իր ծննդյան տարեդարձի օրերը, քանի որ այդ օրերին վայելում է բոլորի ուշադրությունն ու հոգատարությունը։

Անուշկան առավելաբար հայտնի է դարձել հեռուստասերիալներում իր դերասանական ինքնատիպ խաղի շնորհիվ։ Դերասանուհին սերիալներում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ է ստանում։

Դերասանուհին իրականում տարիքով շատ ավելի փոքր տեսք ունի, քան իր իրական տարիքն է։ Նա չի թաքցնում, որ շատերն են զարմանում, երբ իմանում են, թե իրականում քանի տարեկան է նա։

Ժամանակին թեժ խոսակցություններ էին պտտվում դերասանուհու և շախմատիստներից Ավետիք Գրիգորյանի միջև եղած սիրավեպի մասին։ Հետո սկսեցին խոսել այն մասին, որ նրանք գժտվել են, սակայն դերասանուհին անձամբ այդ խոսակցություններին սկզբունքորեն չի անդրադառնում։

Նա իր հարցազրույցներում խոստովանել է, որ ինքն անձամբ առանձնապես չի կարևորում նյութական ապահովությունը, փոխարենը շեշտը դնում է մարդկային որակների վրա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: