Ինչպիսի՞ն է Իննա Դաբաղյանի ընտանիքը, ովքե՞ր են նրա ծնողները

Շուրջ երեք տարի առաջ հանրահատ երգիչ Գուրգեն Դաբաղյանն ընտանիք կազմեց՝ կյանքը կապելով ռուսաստանաբնակ գեղեցկուհի Իննայի հետ, ով ամուսնանալու պահին ընդամենը քսան տարեկան էր և ուսանում էր համալսարանում։

Այն բանից հետո, երբ Գուրգեն Դաբաղյանը հանրայնացրեց իր տիկնոջ լուսանկարները, ինչպես նաև հայտնի դարձան նրա սոցհարթակները, շատերը սկսեցին հետաքրքրությամբ հետևել Իննայի հրապարակումներին։

Հընթացս պարզվեց, որ Իննայի գեղեցկությունը ժառանգական է։ Նրա մայրը նույնքան գեղեցիկ ու հմայիչ է, որքան և դուստրը։ Շատերն են նշում, որ մոր և աղջկա լուսանկարներից անհնար է գլխի ընկնել, որ նրանք մայր ու դուստր են, եթե նախապես տեղյակ չլինեն։

Իննայի ընտանիքը տարիներ շարունակ ապրել է Ռուսաստանում։ Նրանք ամեն դեպքում շարունակում են պահել հայրենիքում ընդունված ավանդույթներն ու սովորույթները։

Իննայի ծնողները երկու զավակ են մեծացրել․ նրանք երկուսն էլ կազմել են իրենց ընտանիքները՝ թոռնիկներ պարգևելով ծնողներին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: