11-ամյա աղջիկը նետվել է գնացքի տակ՝ երեխային փրկելու համար

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում 11-ամյա աշակերտուհի Լիզա Մասլակովան երեխայի կյանք է փրկել։ Աղջիկը նկատել է, որ 2-ամյա երախան զբոսնում էր երկաթգծերի վրա։ Տեսնելով, որ գնացք է մոտենում, աղջիկը նետվել է գծերի վրա, գրկել երեխային և գլորվել հողով ներքև։ Նա հրաշքով փրկել է երեխային։

11-ամյա աղջնակի մայրիկը հպարտությամբ պատմել է, որ հպարտանում է իր աղջկանով, չէ որ նա ձգտում է օգնել ծանր իրավիճակում հայտնվածներին։ Աղջիկը մորն ասել է, որ չի վախեցել գնացքից և չի մտածել մահվան մասին։ Միակ վախն այն էր, որ չհասցնի փրկել երեխային։

Լիզան բազմազավակ ընտանիքից է։ Նա ունի կրտսեր քույր և եղբայր, ում հետ զբաղվում է դպրոցից հետո, զբոսնում է նրանց հետ և խաղում։ Փրկության համար աղջկան կպարգևատրեն կյանքի փրկության համար։ Պարգևը նրան կհանձնվի Մոսկվայում՝ նոյեմբերի 1-ին։ Մոսկվա հասնելու ծախսերը հոգացել է հրավիրող կողմը։

Рейтинг
( 6 оценок, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: