«Հայաստանը անկախությունից ի վեր գրեթե երբեք թուրքիայի հետ օդային սահմանի խնդիր չի ունեցել, թե՛ թուրքերի համար, թե՛ հայերի, երբ նրանք ցանկացել են, ազատ եկել են Հայաստան և ետ գնացել, իսկ երբ հայն է ցանկացել, ազատ գնացել է թուրքիա և․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Լավա էս ընդդիմությունը դեռ չի ասում, ինչի՞ Նիկոլը Թուրքիան չի տանում դնի Ֆրանսիայի տեղը, Ֆրանսիան բերի Թուրքիայի տեղը և բարեկամ-հարևան ունենա, որ էս երկիրը զարգանա ու հզորանա։

Չէ՞ որ երբ քո երկիրը շրջապատված է թշնամիներով, ու սահմանափակված որևիցե արտահանման և ներկրման ծավալներով, ապա չես կարող հզորանալ և զարգանալ։ Պատկերացրեք, եթե եվրոպական շատ երկրները մնային թշնամության մեջ և երբեք խաղաղության բանակցություններ չվարեին, ճանապարհները փակ պահեին, ապա նրանք ոչ մի կերպ չէին հզորանա։

Ինչևէ, հարգելի՛ Նիկոլ Վովայի Փաշինյան, ինչու՞ եք փորձում Հայաստանին թուրքիայի հետ տանել խաղաղության, ինչու՞ չեք փորձում սերժի ու шլբանացու երկար տարիների կուտակած գերհզոր զինտեխ-նիկայով թուրքիային պшտերազմ հայտարարել և Արևմտյան Հայաստանը ետ վերադարձնել, իսկ եթե չեք կարողանում, ապա թուրքիան հանեք տարեք դրեք Ֆրանսիայի տեղը, шդրբեջանին էլ փոխեք Իտալիայի հետ, սկսենք նորմալ հարևաններով շրջապատվել և ապրել։

Հ.Գ. Հայաստանը անկախությունից ի վեր գրեթե երբեք թուրքիայի հետ օդային սահմանի խնդիր չի ունեցել, թե՛ թուրքերի համար, թե՛ հայերի, երբ նրանք ցանկացել են, ազատ եկել են Հայաստան և ետ գնացել, իսկ երբ հայն է ցանկացել, ազատ գնացել է թուրքիա և առանց խոչընդոտի մնացել, հանգստացել Անթալիաներում, Ստամբուլում առևտուր արել և ետ վերադարձել։

Հիմա ալբանացու խամաճիկների վԸնգԸստոցները պարզապես ծիծաղելի են, ու էլ բացարձակ չեմ էլ ցանկանում էդ վիժվшծքներին անդրադառնալ, դրանց թվումա, թե այժմ 2250 թ-ն է, իրենք էլ 250 տարեկան են, մենք էլ նոր ենք ծնվել, 1994 թ-ից մինչ 2022 թ-ն էլ չենք տեսել, թե ով ինչ է արել և ինչպես ու ինչքան են փորձել հետև մտնել, որ թուրքիայի նախագահի հետ 5-րոպե կարողանան խոսել, ու միշտ ռուս ցարին էին խնդրում, որ իրենց միջնորդ հանդիսանա։

Լավ է՛, արդեն էդ կապիկներից զզվել եմ, մնումա ձյունը հալի, իմ լսարանին խնդրեմ դուրս գանք փողոցներով պողպատե մանդատը փնտրենք, տեսնենք որտեղա կորել, գտնենք ու լենքով տեղավորենք ալբանացու խամաճիկների համապատասխան տեղները և բոլոր խամաճիկներին մաքրենք իրենց պաշտոններից։ Արդեն գժերին երանի եմ տալիս»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: