«Այսօր Հայաստանի համար պատմական օր է»․ Ն․ Ռոտենբերգի ոգևորված հայտարարությունը և Տիգրան Արզաքանցյանի ուղղումը

Հայտնի գործիչ Տիգրան Արզաքանցյանի տիկինը՝ Նատալյա Ռոտենբերգը, ամուսնու հետ միասին փոքրիկ տեսանյութ է պատրաստել՝ իրենց համար լավ նորությամբ կսիվելով նաև համացանցային ընկերների ու հետևորդների հետ։

Նատալյան հայտնել է, որ իրեն ի վերջո շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն։ Նա ստացել է հայկական կապույտ անձնագիր, ինչի համար շատ գոհ է։ Նա շնորհակալություն է հայտնում հայկական իշխանություններին, որ վստահել ու հավատացել են իրենց։

Նատալյան նաև նշել է, որ այդ կարևոր օրը համընկել է իր ծննդյան օրվա հետ, ինչի համար նա կրկնակի ուրախ է ու երջանիկ։

Նատալյան վստահեցնում է, որ այս օրը Հայաստանի համար պատմական է, քանի որ այսօրվանից Հայաստանի համար պատմությունը նորովի ընթացք է ունենալու։ Տիգրան Արզաքանցյանն ուղղել է կնոջը՝ ասելով, որ Հայաստանի պատմական օրը սկսվել է 5000 տարի առաջ, իսկ հիմա շարունակվում է։

Գործիչը շնորհավորել է տիկնոջը հայկական անձնագիր ստանալու առիթով։ Նատալյա Ռոտենբերգի պատրաստած տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: