Ցավալի․ կյանքից հեռացել է Երևանի իրական ինտելիգենցիայի ներկայացուցիչ անվանի նկարիչը

Կյանքից հեռացել է անվանի նկարիչ Ռուբեն Արուտչյանը։ Նա ծնվել ու մեծացել է նկարիչների ընտանիքում։ Նա սովորել է Թերլեմեզյանի անվան ուսումնարանում։

Իզաբելլա Աբգարյանն իր սոցհարթակում այս առիթով գրել է հետևյալը․ «Շատ ցավալի է լուրը, որ Ռուբեն Արուտչյանն այլևս մեզ հետ չէ:

Երևանյան իրական ինտելիգենցիայի ներկայացուցիչ, նկարիչ Ռուբեն Արուտչյանի հետ բախտ վիճարկվեց ծանոթանալ, երբ քրոջ՝ մի այլ վառ անհատականության, Կարինա Արուտչյանի գրքի շնորհանդեսն էր պետք կազմակերպել և վարել:

Շնորհանդեսից հետո փոքրիկ թեյախմություն արեցինք, և այս վառ մարդու հետ անցկացրած մի քանի ժամը այնքան բավականություն, հետաքրքիր տեղեկություններ տվեցին, որ անհնարին է մոռանալ։

Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին և բոլոր գնահատողներին»,- իր ցավակցական հրապարակումը եզրափակել է Իզաբելլա Աբգարյանը՝ կցելով նկարչի մասին պատմող տեսանյութ:

Ռ․ Արուտչյանի մասին պատմող փոքրիկ տեսանյութը, որտեղ նկարիչն ինքն է պատմում իր մասին, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: