Երկու օր է, ինչ խորհրդարանական նիստերը վերսկսվել են։ Դրանք շարունակում են լարված ընթացք ունենալ՝ ուղեկցվելով միջադեպերով ու կոնֆլիկտային իրավիճակներով։
Այսօր ելույթի համար ամբիոնի մոտ է հայտնվել պատգամավորներից Ծովինար Վարդանյանը, ով ՔՊ քաղաքական ուժի ներկայացուցիչներից է։
Նա ընդդիմադիր քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորներից Մանուկյանին հիշեցնում է, թե ինչպես են իրենք ժամանակին հայտարարել, որ Հայաստանից կարտագաղթեն, եթե հանկարծ Ն․ Փաշինյանն ու նրա քաղաքական ուժը վերընտրվեն։
Ապա Ծովինար Վարդանյանը անդրադառնում է տիկին Ստամբուլյանին։ Հիշեցնենք, որ նախօրեի խորհրդարանական քննարկումների ժամանակ շոշափվել է տիկին Ստամբուլյանի ազգանունը։
Ծովինար Վարդանյանը ինչ-որ բան էր ցանկանում ասել, սակայն նա իր խոսքի կեսից փոշմանում և այդպես էլ չի շարունակում իր խոսքը։ Խոսքը կիսատ թողնելով՝ Ծովինար Վարդանյանտ հեռանում է ամբիոնի մոտից։
Ծովինար Վարդանյանի խորհրդարանական կարճատև ելույթի հատվածը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև բերված նյութի մեջ։