Սիրված ու տաղանդավոր դերասանուհի Նաիրա Շահիրյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ ու տաղանդաշատ արտիստուհի Նաիրա Շահիրյանը նշում է ծննդյան տարեդարձը։ Արտիստուհին Երևանից է։ Նաիրան մեծացել է հետաքրքիր մշակութային միջավայրում։

Լինելով տաղանդաշատ արտիստուհի Էվելինա Շահիրյանի դուստրը՝ Նաիրան դեռ մանկուց մեծ ու լայն հնարավորություններ է ունեցել շփվելու մշակույթի և մշակութային գործիչների հետ՝ իր վրա կրելով նրանց բարերար ազդեցությունը։

Նաիրան Թատերական ինստիտուտում ուսանել է Խորեն Աբրահամյանի կուրսում, իսկ մինչ այդ դեռ վեց տարեկանից խաղացել է ֆիլմում։ Նա հանդես է եկել «Քաոս» հայտնի ֆիլմում՝ կերպավորելով Սմբատի աղջկա դերը։

Մրցութային սկզբունքով ստանալով հաղորդավարի լիազորություններ՝ Նաիրան շուրջ տասը տարի հեռուստաէկրանից վարել է «Հեքիաթն է կանչում» ռեյտինգային ու սիրված հաղորդաշարը։

Նա մինչ օրս էլ հանդես է գալիս իր մասնագիտությամբ։ Նաիրայի ամուսինը մասնագիտությամբ երաժիշտ է։ Նրանք երկու տղաների ծնողներ են։

Նաիրայի մասնագիտական ուղով է ընթանում նաև նրա որդիներից Արմանը, ով հայտնի հաղորդավար է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: