Էդմոն Մարուքյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ քաղաքական գործիչներից Էդմոն Մարուքյանը բոլորում է ծննդյան քառասունմեկամյա տարեդարձը։ Այդ առիթով նա տեղադրել է իր լուսանկարներից մեկը՝ գրելով․ «Դե ինչ, ասում են՝ դարձա 41 տարեկան»։

Նա նման ձևակերպմամբ իր տարեդարձը նշանավորել էր նաև նախորդ տարի՝ քառասունամյակի առիթով։ Այս անգամ ևս նա բազում շնորհավորական մեկնաբանություններ է ստացել։

Ծննդավայրում՝ Վանաձորում միջնակարգ կրթություն ստանալուց հետո նա իրավաբանական կրթություն է ստանում Մոսկվայում, հետո իրավագիտական ուսումնառությունը շարունակում է Վարշավայում։

Կրթությունն արտասահմանում ավարտելուց հետո վերադառնում է հայրենիք, որտեղ սկսում է զբաղվել քաղաքականությամբ։

2012 թվականից ի վեր նա Ազգային ժողովում է՝ ակտիվ քաղաքական ասպարեզում։ Նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների արդյունքում նա և նրա ղեկավարած քաղաքական ուժը չհաղթահարեցին անցողիկի շեմը և դուրս մնացին խորհրդարանից։

Էդմոն Մարուքյանն ունի գեղեցիկ ընտանիք։ Կինը Տաթևիկն է, նույնպես փաստաբան։ Նրանք երեք զավակների ծնողներ են։ Ունեն երկու տղա և մեկ աղջիկ՝ Էլիզաբեթը, ով տան կրտսերն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: