Ցավալի․ երիտասարդ տարիքում մահացել է հայտնի դերասանը․ մանրամասներ

Հայտնի է դարձել, որ կյանքից վաղաժամ հեռացել է հանրահայտ դերասան Իվան Ռուդակովը, ով հայտնի էր «Խոհանոց», «Մեդիում» և այլ հեռուստասերիալներում ու մի շարք ֆիլմերում իր կերտած կերպարներով։

Դերասանը վերջին շրջանում հիվանդ էր, սակայն հարազատները սպասում էին, որ հրաշք տեղի կունենա և նա կկարողանա հաղթահարել հիվանդությունը, սակայն սպասելիքները չիրականացան և նա հիվանդանոցում վախճանվեց։

Ռուդակովը ժամանակին ամուսնացած էր Լաուրա Քեոսայանի հետ։ Լաուրան հանրահայտ ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի և արտիստուհի Լաուրա Գևորգյանի որդիներից Դավիթի դուստրն է։ Լաուրան և Իվանը միասին մեկ աղջիկ են ունեցել, որին Սերաֆիմա են անվանել։

Ընդ որում, Լաուրան ապագա աղջկա գոյության մասին իմացել է, երբ «Սկլիֆոսովսկի» սերիալում հղիի դեր է կերպավորել։ Արդյունքում ստացվել է այնպես, որ ֆիլմում նրա հղիությունը ոչ թե բեմականացված էր, այլ՝ իրական։

2013 թ․ այս զույգը բաժանվել է, սակայն շարունակել են իրենց ընկերական փոխհարաբերությունները՝ դաստիարակելով Սերաֆիմային։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: