Նունե Եսայանը զավակների մասնակցությամբ տեսանյութ է տեղադրել

Նունե Եսայանը հաճախակի է իր հարթակում կիսվում բալիկների հետաքրքիր առօրյայի մասին պատմող նյութերով։ Նկատելի է, որ Նունե Եսայանն ամուսնու հետ անում է ամեն ինչ, որ բալիկների օրը հագեցած ու հաճելի դարձնի։

Նրանք հերթական հաճելի օրն են պարգևել իրենց երեխաներին։ Նունեի տեղադրած նոր տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես են երգչուհու երեխաներն ուրախանում իրենց նոր ընկերոջ՝ փոքրիկ շունիկ հետ խաղալիս։

Կողքից լսվում է, որ շունիկը շատ ակտիվ է և ակտիվ խաղում է իրենց հետ։ Երեխաներն իրենց խոսքում նշում են, որ շունիկը երեխա է։ Նրանք առանձնահատուկ սիրով ու քնքշությամբ են վերաբերվում փոքրիկ շանը։

Առհասարակ, հոգեբաններն ու մանկավարժները հաճախակի են երեխաների դաստիարակության հարցում կարևորում կենդանիների հանդեպ հոգատար և սիրալիր վերաբերմունքի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Հասկանալի է, որ Էլիզաբեթի և Էրիկի դաստիարակության հարցում ծնողները կարևորել են նաև այս գիծը։ Տեսանյութը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: