Հայտնի արտիստուհի, ակտիվ երգչուհի Ռոզա Ֆիլբերգը, ում օրիորդական ազգանունը Մեսրոպյան է, տարիներ շարունակ շոու բիզնեսի հրապարակում հայտնի է Ֆիլբերգ արտիստական կեղծանվամբ, բազում երգերի կատարումներով և դերակատարումներով։
Ռոզան առավել հայտնի դարձավ «Նռան հատիկը» հանրահայտ հեռուստանախագծի շրջանակներից։ Նա Մհերի հարազատ քույրիկն է։ Քույր ու եղբայր ոչ միայն հաճախ են խոսում իրենց փոխադարձ ջերմ հարաբերությունների մասին, այլև հաճախ համագործակցում են։
Նրանց համատեղ համագործակցությամբ ներկայացվում են հետաքրքիր դուետներ, որոնք սիրվում և ընդունվում են երաժշտասերների կողմից։
Ռոզան վերջին տարիներին ընտանիք է կազմել։ Եթե Մհերը հաճախ է խոսում իր ընտանիքի մասին, լուսանկարներ տեղադրում, ապա Ռոզան այս առումով որոշակիորեն պասիվ է։
Նա հազվադեպ է նման քայլի գնում։ Ռոզան իր հարթակում բացառիկ լուսանկարներ է տեղադրել, որոնցում նա ամուսնու հետ է։
Ըստ երևույթին, Ռոզան ամուսնու լուսանկարն առաջին անգամն է հանրայնացնում՝ արժանանալով ջերմ բարեմաղթանքների։