Ահա թե ինչպիսի անակնկալ են արել Լուսինե Թովմասյանը և քույրը իրենց մայրիկին

Լուսինե Թովմասյանը և նրա ոչ պակաս հայտնի ու սիրելի քույրը՝ Իրինան, մեկ անգամ չէ, որ խոսել են իրենց ներդաշնակ ընտանիքի, հոգատար ծնողների մասին։

Իրինան էլ, Լուսինեն էլ բազմիցս նշել են, որ իրենց անձնային զարգացման, որպես անհատ կայացման հարցում մեծ դեր են ունեցել նրանց ծնողները։ Նրանց հայրը նախորդ տարի համավարակից մահացել է։

Գեղեցկուհի քույրերի համար կարևոր էակ է մայրը, ում փորձում են ամեն կերպ ուրախացնել և հոգատարությամբ շրջապատել, ինչպես ժամանակին նա է այդպես վարվել դուստրերի հետ։

Նախօրեին Լուսինեի և Իրինայի մայրիկի ծննդյան տարեդարձն է եղել։ Դուստրերը սիրելի մայրիկի համար անակնկալ են մատուցել։ Նախ Լուսինեն իր հարթակում հուզիչ շնորհակալական գրառում է արել՝ շնորհավորելով մայրիկին։

Հետո նրանք փոքրիկ տորթ են վերցրել և գնացել են մայրիկի տուն։ Երբ դռան զանգից հետո աղջիկների մայրը բացել է բնակարանի դուռը, տեսել է սալյոտով զարդարված տորթն ու դուստրերին։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: