Ահա թե ինչպես և ինչ է երգում Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի տաղանդավոր որդին

Տարբեր առիթներով հնարավորություն ունեցել ենք ասելով, որ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի ավագ տղան շատ հետաքրքիր ու տաղանդավոր բալիկ է։

Փոքրիկ Լեոն դպրոցական տղա է։ Նա աչքի է ընկնում իր խելացիությամբ։ Վերջին շրջանում Լեոյի ծնողների հրապարակումներից հասկանալի է դառնում, որ Լեոն որոշակի հետաքրքրություն և սեր ունի նաև երաժշտության նկատմամբ։

Այլ կերպ, թվում է, չէր էլ կարող լինել, քանի որ Լեոն մեծանում է երաժշտական մթնոլորտում, նրա ծնողներն ակտիվորեն ներգրավված են երգարվեստի ոլորտում։

Համացանցում հասանելի վերջին տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է Լեոն նվագում և երգում։ Նա հայրենասիրական երգ է կատարում՝ միաժամանակ կարողանալով ինքն իր երգին նվագակցել։

Լեոն երգում է հայաստանի անցած տառապանքով ու փառքով լի պատմական ճանապարհի մասին՝ հպարտանալով իր ազգային պատկանելությամբ։ Լեոյի երաժշտական կատարումը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: