Դավիթ Դավիթը գրում է․ «Եկել եմ ցույց տամ` ինչ ա նշանակում ուժեղ մարդ տեսակն ու ամուր ընտանիքը: Ծանոթացեք տիկին Հեղինեի հետ` Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղից: Մի հրաշք ընտանիք: Մարդիկ երջանիկ ապրել են, տուն կառուցել, այգի և խանութ հիմնել, վերջում թողել թուրքին։
Աշխատասեր ընտանիք, դրական էներգիա փոխանցող: Տիկին Հեղինեն էստեղ ժամանակավոր ապրումա ամուսնու՝ Նորայրի հետ, ով թեկուզ երեք անգամ վիրավորվելա, բայց իր գործը գտած` վաստակումա: Երեխաները Արցախում են. «Խորեն բալա»ն (էդպեսա իրեն դիմում տիկին Հեղինեն) ծառայումա բանակում, իսկ աղջիկը շուտով ընտանիք կկազմի։
Երբ ապագայի մասին խոսում\կանխատեսումներ եմ անում, տիկին Հեղինեի խոսքը մեկնա. «Ես օրիշ պան օզում չեմ, իմ տոնս ու իմ բոստանս եմ օզում»: Իսկ գիտե՞ք`որնա ուժեղ տեսակը. երբևէ չեմ տեսել էս մարդիկ բողոքեն, երբեք և ոչ մի դեպքում:
-Դե լավ, Դավիթ, մնամ էս մի գործն էլ անեմ, նոր գնամ:
-Չէ, ժամը վեցը վաղուց անցելա, գնա։
-Չէ, պան չի մնում, պրծնեմ գնամ…
Իրենք լավ էին ապրում իրենց գյուղում, և դա նորմալ է, քանի որ աշխատել սիրող մարդիկ են: Ուժեղ են, քանի որ լավ ապրելուց և ունեցածը կորցնելուց հետո չեն կորցրել սերը մարդկանց և կյանքի նկատմամբ»