Գոհար Ավետիսյանը պատմել է, թե ինչու է բաժանվել Սերգեյից

Երբ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը սկսեց բացահայտ խոսել նախ իր երկրորդ ամուսնու, ապա նաև բալիկի մասին՝ ցուցադրելով նրանց տարբեր իրավիճակներում, շատերը սկսեցին համակրական վերաբերմունք արտահայտել նրանց գեղեցիկ ընտանիքի մասին։

Գոհարի հրապարակումներից երևում էր, որ նա առաջնային տեղ է տալիս իր նորաստեղծ ընտանիքին։ Նա անում էր ամեն ինչ ամուսնու և նրա ծնողների համար՝ հաճելի պահեր պարգևելով նրան։

Ամանորին Սերգեյի բացակայությունը թույլ տվեց ենթադրել, որ զույգը բաժանվել է։ Ենթադրությունները սխալ չէին։ Շուտով Գոհարն անձամբ խոսեց իր բաժանության մասին։

Նա խոստովանեց, որ այդ քայլին մեծ ցավով ու ափսոսանքով է գնացել, իսկ մինչ այդ փորձել է ամեն կերպ պահել ընտանիքը։ Նա վստահ է եղել, որ իրենց միությունը կշարունակվի մինչ խոր ծերություն։

Սակայն երբ դեկտեմբերի սկզբին նրան տեղեկացրել են, որ հետվիրահատական բարդություն կա և արյան վարակի հավանակություն է առկա, Գոհարը ծանր ապրումներ է ունեցել։

Այդ ծանր օրերին ամուսինն իր կողքին չի եղել ո՛չ ֆիզիկապես, ո՛չ հոգեպես։ Դա վերջին կաթիլն է եղել դիմահարդարի համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: