Շնորհավոր Սուրբ Ծնունդ․ Սիլվա Հակոբյանը դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել

Հայ հասարակությունը հունվարի հինգի հետմիջօրեից հետո նշում է Սուրբ ծննդյան տոնը՝ միմյանց Հիսուսի ծննդյան ավետիսով ողջունելով։ Շատեն օգտագործում են սոցհարթակները՝ մտերիմներին ու ծանոթներին այս քրիստոնեկան տոնի առիթով շնորհավորելու համար։

Բացառություն չէ նաև Սիլվա Հակոբյանը։ Երգչուհու դստրիկի մասնակցությամբ կադրերի ջերմ ընդունելությունը երգչուհուն մղում է նոր տեսանյութեր և կադրեր հրապարակելուն։ Միլան իր մայրիկի հետ բաց չի թողնում ոչ մի տոնական առիթ։

Քանի որ աղջնակն արդեն սկսել է նաև խոսել, մայրիկը հաճախ է տեսանյութեր հրապարակում, որոնցում Միլան նաև խոսում է։

Միլայի մասնակցությամբ հերթական կադրերը Սուրբ ծննդյան տոնի առիթով են։ Միլան շնորհավորել է բոլորի Սուրբ ծնունդը։ Ճիշտ է, նա «շնորհավոր» բառի փոխարեն «շըմհավոր» է ասում, բայց փոքրիկի սրտանց շնորհավորանքն անտարբեր չի թողել հետևորդներին։

Շատերն են արձագանքել Միլայի մանկական շնորհավորանքին։ Միլայի մասնակցությամբ շնորհավորական կադրերը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: