Շնորհավոր, ախպեր ջան․ ահա թե ինչպես է Ալեն Սիմոնյանը շնորհավորել եղբորը

Վերջին տարիներին շատ ընդունված և ավանդական է դարձել համացանցային հարթակներում հարազատների տարեդարձները նշանավորելու և շնորհավորելու համար։

Այս հնարավորությունից օգտվում են շատերը, այդ թվում նաև՝ հայտնի անհատները, պաշտոնական այրերը։ Նման հնարավորությունը հաճախակի օգտագործում է նաև Ալեն Սիմոնյանը։

Նա հաճախ է իր հարթակում շնորհավորում ընտանիքի անդամներին տարեդարձների և այլ առիթներով։ Ա․ Սիմոնյանի հերթական շնորհավորական հրապարակման առիթը եղբոր տարեդարձն է։

Հայտնի գործչի եղբայրը՝ Կառլենը, նշել է ծննդյան տարեդարձը։ Ալեն Սիմոնյանն այդ առիթով շնորհավորել է նրան՝ տեղադրելով իրենց երկուստեղ լուսանկարներից մեկը։

Կառլեն Սիմոնյանն ամուսնացած է, նա ունի բալիկ։ Կառլենի անվան շուրջ վերջին տարիներին հաճախ են խոսակցություններ պտտվում։ Ըստ այդ խոսակցությունների՝ Կառլենի ղեկավարած ասֆալտապատման ընկերությունը մշտապես հաղթում է պետական մրցույթները։

Ն․ Փաշինյանը նույնպես արձագանքել է այս խոսակցություններին՝ հստակեցնելով հարցը և նշելով, որ Կառլենն այդ ընկերությունում ընդամենն աշխատակից է, իսկ ընկերությունը հաղթել է օբյեկտիվ ընտրության արդյունքում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: