«Հայաստանը պետք է խուսափի կոնֆլիկտի մեջ մտնելուց: Սա մեր խաղը չի, ու մենք էս խաղը կպարտվենք․․․»

Հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ համանախագահող երկրների համատեղ որոշմամբ խաղաղապահ զորք է մտնելու Ղազախստան։ Այս փաստը հայ հասարակության մոտ զայրույթի ալիք է առաջ բերել, քանի որ ժամանակին ՀԱՊԿ-ը նման կերպ չի արձագանքել մեր խնդրին։

Այս առիթով Արմեն Մարտիրոսյանը գրում է․ «Ինձ այս ղազախստանյան իրադարձություններում Հայաստանն է հետաքրքրում: Օդեկաբեին դիմել է Ղազախստանի նախագահը, այս պահին Հայաստանն է նախագահում օդեկաբեում, ու եթե Ռուսաստանը որոշում է մտնել Ղազախստան, ապա թուքումուրը թափում է Հայաստանի գլխին, քաղաքակիրթ մարդկության աչքում Հայաստանը դառնում է պալաչ՝ առնվազն պալաչիկ, որն ավելի ողորմելի է:

Մտնելու արդյունքում հայերը Ղազախստանից ստիպված կլինեն նաև արտագաղթել: Հայաստանը պետք է խուսափի կոնֆլիկտի մեջ մտնելուց: Սա մեր խաղը չի, ու մենք էս խաղը կպարտվենք:

Հիշենք՝ ոնց Լևոնը խուսափեց Հայաստանի զորքը ԱՊՀ զորքի կազմում Վրաստան մտցնելուց և դրանով շրջանցեց վրաց ժողովրդի թշնամին դառնալու վտանգը: Հիշենք և զգուշանանք»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: