«Բանակում» հայտնի հեռուստասերիալի ստեղծագործական կազմը 13 տարի անց հանդիպել է․ ինչպիսի՞ն են սիրված դերասաններն այսօր

Ժամանակին բավականին հայտնի ու դիտվող «Բանակում» հեռուստասերիալը մինչ այսօր էլ հաճելի հուշեր է արթնացնում։ Սերիալն իր ստեղծագործական կազմի, խարիզմատիկ արտիստների շնորհիվ կարողացել էր գրավել շատերին։

Անցել է շուրջ տասներեք տարի, ինչ դադարեցվել են սերիալի նկարահանումները։ Տարիներ անց սերիալի ստեղծագործական կազմը որոշել է հավաքվել մի վայրում՝ նոստալգիկ պահեր ապրելով։

Հավաքվելով իրար հետ՝ սերիալի ստեղծագործական անձնակազմի ներկայացուցիչները երգել են ֆիլմի հայտնի սաունթրեքը, որը սիրվել էր նույնքան, որքան սերիալը։

Նշենք, որ տասներեք տարի անց դերասանները նկատելի փոխվել են։ Դերասաններից շատերը դուրս են եկել թատերական, դերասանական ասպարեզից ՝ զբաղվելով այլ գործունեությամբ։

Ոմանք էլ մինչ այսօր էլ շարունակում են իրենց դերասանական գործունեությունը՝ հանդես գալով տարբեր ֆիլմերում։

«Բանակում» հանրահայտ սերիալի ստեղծագործական խարիզմատիկ խմբի հանդիպումից կարճ, բայց ուրախ և ոգեշունչ հատված կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: