«Աստծո նախախնամությունն է, որ այսօր կարող եմ գրկել ու համբուրել Ձեզ․ Նունե Եսայանը տեսանյութ է հրապարակել․ ո՞ւմ մասին է խոսքը

Նունե Եսայանը իր գործունեության բերումով սերտ ու բարեկամական շփումներ է ունեցել տարբեր լեգենդար արվեստագետների հետ։ Նա իր հերթին գնահատված է եղել և հիմա էլ գնահատված է մեծ անհատների կողմից իր տաղանդի շնորհիվ։

Նա նոր կադրեր է տեղադրել՝ ցուցադրելով, թե ինչ ջերմությամբ է շփվում Ռուբեն Մաթևոսյանի հետ, ում ութսուներկու տարին է լրանում այսօր։ Նրանք միասին երգում են Ռուբեն Մաթևոսյանի հայտնի երգերից մեկը՝ միացնելով Ռ․ Մաթևոսյանի կատարումը։

Նկատելի է, որ Ռ․ Մաթևոսյանը հուզված է և դժվարանում է ճիշտ համապատասխան նոտաներ արտաբերել, ինչի առիթով երկուսն էլ ժպտում են։ Իր տեղադրած տեսանյութին կից Նունե Եսայանը գրել է․

«Ինձ համար Հայ երգարվեստում կա մի էտալոն։ Դա դու ես Մաէստրո ջան։Աստծո նախախնամությունն է, որ այսօր կարող եմ գրկել ու համբուրել Ձեզ։ Ապրիր երկար խնդրում եմ»։ Նունե Եսայանի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: