«Ապրենք խաղաղ երկրում և խաղաղ հոգով»․ Թամարա Գեւորգյանը գեղեցկուհի մայրիկի հետ ջերմ լուսանկար է հրապարակել

Հայտնի, սիրված ու աշխատասեր դերասանուհի Թամարա Գևորգյանը նախորդ տարում անցավ մի շարք լուրջ փորձությունների միջով, սակայն իր համառության, սկզբունքայության և անկորում կամքի շնորհիվ կարողացավ պատվով հաղթահարել այդ փորձությունները։

Ավտովթարի հետևանքով բավականին դժվար վիճակում հայտնված Թամարան կարողացավ վերականգնել իր ուժերը ու նորից հայտնվել բեմում՝ հանդես գալով ներկայացման մեջ, որը ծրագրված էր ավելի վաղ։

Թամարան, որ դեռ վաղ տարիքից է ստիպված եղել տարատեսակ դժվարություններ հաղթահարել, քանի որ իր կողքին չի եղել հայրը, տարբեր առիթներով խոստովանել է, որ իրեն մշտապես օգնել ու սատարել է իր մայրիկը։ Նրա մայրը մինչ այժմ էլ իր դստեր կողքին է։

Ամանորի առիթով Թամարան իր գեղեցկուհի մայրիկի հետ լուսանկար է տեղադրել և իր սրտի խոսքն է ուղղել իր երկրպագուներին, իրեն հետևողներին։ Թամարան մաղթել է, որ բոլորն ապրեն խաղաղ երկրում և ապրեն խաղաղ հոգով։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: