Ահա թե ինչ են մտածում հասարակ ղազախը․ նա կոչով է հանդես եկել․ տեսանյութ

Ղազախստանում պատմական իրադարձություններ են ընթանում։ Երկիրը հայտնվել է լուրջ մարտահրավերի առաջ։ Գործող իշխանություններն իրենց դեմ սանձազերծված բողոքի ակցիների հետևում տեսնում են արտաքին վտանգավոր ուժեր։

Այդ պատճառաբանությամբ ղազախական իշխանությունները ՀԱՊԿ-ից խաղաղապահ զորք են խնդրել։ ՀԱՊԿ-ը չի մերժել, ինչն էլ տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տվել։ Քանի որ Հայաստանը այս գործում ևս ունի դերակատարում, բուռն են խոսակցությունները նաև Հայաստանում։

Հայկական կողմում կա մտավախություն, որ ղազախ ժողովուրդը գուցե չների իրենց դեմ զորք հանած այլ երկրների ժողովուրդներին։ Համացանցում հայտնվել է հասարակ մի ղազախի կոչը։ Նա դիմում է աշխարհի մարդկությանը՝ խնդրելով չխառնվել իրենց երկրի ներքին գործերին։

Նա ասում է, որ դա իրենց գործն է, ուստի կարիք չկա դրան խառնվելու, երկիրը զինված բախումների հարթակ վերածելու։ Ղազախը ասում է, որ իրենց պայքարն իրենց ղեկավարի հետ է և ոչ ոքի չի վերաբերում։ Ղազախի կոչը՝ ուղղված մարդկությանը, կարող եք դիտել ստորև բերված տեսանյությում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: