Ահա թե ինչպիսի շքեղ նվեր է ստացել Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի որդին՝ Լեոն

Վերջին շրջանում Հռիփսիմե Հակոբյանը ամուսնու և երեխաների հետ բնակվում է Ամերիկայում։ Ընտանիքն ամանորյա տոներն անց են կացրել ուրախ ամերիկյան միջավայրում։ Ընտանիքի անդամներին ուրախացրել են Ձմեռ պապն ու Ձյունանուշը։

Հռիփսիմե Հակոբյանն իրենց ամանորյա անցուդարձը պատկերող մի քանի կադրեր է տեղադրել։ Կադրերում երևում է, թե ինչ նվեր են ստացել ընտանիքի կրտսեր անդամենրն Ամանորի առիթով։ Հատկապես տպավորիչ է Լեոյի նվերը։

Կադրերից երևում է, որ Լեոն շատ է ուրախացել իր ստացած նվերով։ Երեխայի ուշադրությունը գրավել և հատկապես դուր է եկել այն, որ իրենց նվերների տոպրակի վրա գրված է եղել իր և եղբոր անունները։

Լեոն, ինչպես հասկանալի է դառնում Հռիփսիմեի տեղադրած կադրերից, ստացել է մի շքեղ մեքենա, որը կառավարվում է հեռավար՝ մարդու ձեռքի շարժումներով։

Լեոն կարողանում է իր ձեռքի շարժումներով ցանկալի ուղղություն և արագություն հաղորդել մեքենային՝ առանց դրան դիպչելու։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: