Հունվարի յոթին ցավալի կերպով վախճանվել է անվանի նկարիչ, մտավորական Մհեր Մանսուրյանը։ Նա անվանի երաժիշտ Տիգրան Մանսուրյանի և օպերետուհի Արաքսյա Մանսուրյանի եղբայրն է, Շուշան Պետրոսյանի քեռին։
Մհեր Մանսուրյանը կին, երկու զավակ և թոռնիկներ ունի, հիմնականում բնակվում և ստեղծագործում էր ֆրանսիական միջավայրում։
Նա թոքերի հիվանդություն է ունեցել։ Երբ հիվանդացել է կորոնավիրուսային հիվանդությամբ։ Ցավալիորեն, հիվանդանոցում երկու ամիս շարունակաբար պայքարելուց հետո կաթվածահար է եղել։
Նրա կեցության հիմնական գրավականն արվեստն էր, մշտապես գտնվում էր ստեղծագործական գործունեության մեջ՝ անկախ առողջական և ֆիզիկական վիճակից։
Նախորդ տարի նկարիչը եկել էր Հայաստան։ Մտերիմների, հարազատների հետ միաիսն այցելել էր հայաստանյան տարբեր բնակավայրեր, Արթիկ, որտեղ անցել է Մանսուրյանների մանկությունը, քանի որ ծնողները գաղթել և հաստատվել են այդ քաղաքում։
Մ․ Մանսուրյանի մարմինն ամփոփելու են Ֆրանսիայում, սակայն նա խնդրել է, որ մի ափ հող բերեն նաև Հայաստան։