Հանրահայտ երգիչ և երաժիշտ Ալեքսանդր Բույնովի հետ ցավալի դեպք է պատահել, որի մասին ինստագրամյան հարթակում պատմել է անձամբ Բույոնվը։ Նա մի քանի կադր է տեղադրել՝ ասելով, որ քիչ առաջ ընկել է աստիճանների վրա։
Մանրամասնելով դեպքի հանգամանքները՝ Բույնովն ասել է, որ շան հետ աստիճաններով իջնելիս է եղել, երբ սայթաքել ու ընկել է, ինչի արդյունքում կոտրել է ձեռքը։ Կոտրվածը ձախ ձեռքն է։
Նա ցույց է տվել, որ ձեռքին ժամանակավոր վիրակապ են դրել՝ ասելով, որ վիրակապել է հենց ինքը՝ անմիջապես ընկնելուց հետո։ Ապա նշել է, որ շտապում են հիվանդանոց, որպեսզի բժշկական միջամտություն արվի։
Նշենք, որ Բույնովը յոթանասունմեկ տարեկան է։ Նման կոտրվածքները այդ տարիքում բավականին լուրջ հետևանքների և երկարատև վերականգնողական շրջանի կարիք են ունենում որպես կանոն։
Երաժիշտը խոստացել է իր առողջական հետագա վիճակի մասին պատմել հարկ եղած պարագայում։