Ավագանու նիստին միջադեպ ու լարված իրավիճակ է գրանցվել․ մեծ թվով ոստիկաններ են ժամանել․ մանրամասներ

ՏԻՄ հետընտրական կրքերը չեն թուլանում նույնիսկ հետտոնական օրերին։ Փարաքարում դարձյալ թեժ է ու լարված։ Այսօր պետք է մեկնարկեր ավագանու այս տարվա առաջին նիստը։ Նիստի մեկնարկն ուղեկցվել է միջադեպով։

«Ապրելու երկիր» անվամբ կուսակցության ներկայացուցիչները խմբվել էին համայնքապետարանի շենքի մոտակայքում՝ ցանկանալով ցանկացած կերպ մուտք գործել համայքնապետարանի շենք, սակայն տեղում գտնվող ոստիկաններն արգելել են նրանց դա անել։

Դրա պատճառով սրվել են կրքերը։ Հավաքվել ենբավականին մեծաթիվ ոստիկանական և կարմիր բերետավորական ուժեր։ Նրանք փորձում են ամեն կերպ հսկողության ներքո պահել իրավիճակը։

Հիշեցնենք, որ այս համայնքում իրավիճակը սրվել էր ընտրություններից անմիջապես հետո, քանի որ համայնքապետ էր ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Վալոդյա Գրիգորյանը։ Նա տասը ձայն էր հավաքել։

«Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչներն էլ, պնդելով, որ տասը ձայնը հիսուն տոկոսից քիչ է և ընտրությունը վավեր չէ, իրենց հերթին տասնմեկ ձայնով ընտրել են իրենց դաշինքի առաջնորդին։

Այս դաշինքի հայտի համաձայն դատարանն անվավեր է համարել տեղի ընտրությունները։ Փարաքարում տեղի ունեցողին կարող եք հետևել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: