Ահա թե ինչպիսի ֆանտաստիկ Ամանոր են ունեցել հայտնի հաղորդավար Մերի Ներսիսյանի ընտանիքի անդամները․ տեսանյութ

Մերի Ներսիսյանը հայտնի է իր ակտիվ ու ինքնատիպ գործունեությամբ։ Նա ամուսնու հետ անում է ամեն ինչ, որ ընտանիքում լիարժեք ներդաշնակություն և ջերմ մթնոլորտ տիրի։

Ընտանիքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում երեխաների դաստիարակությանը և զարգացմանը։

Ամանորն ընտանիքում բավականին հետաքրքիր եղանակով են նշել։ Մերին տեղադրել է կադրեր ամանորյա իրենց անցուդարձից՝ գրելով հետևյալը․

«Մենք վերադարձանք, ու քանի դեռ թարմ են մեր 5 օրյա փախուստի տպավորությունները՝ արագ-արագ կցմցեցի մի քանի դրվագ. թող մնան էստեղ»։

Տեսանյութում երևում է, որ երեխաները նախ տանը ստանում են Ձմեռ պապի նվերները, բացում և ուրախանում են դրանցով, ապա մեկնում են Հայաստանի հեռավոր ու չքնաղ բնակավայրերից մեկը Գնիշիկ գյուղ, որտեղ ապրում են հինգ օր։

Տեսանյութում երևում է, թե ինչպիսի հինգօրյա հագեցած հանգիստ են ունենում նրանք։ Մերի Ներսիսյանի տեղադրած ամանորյա անցուդարձի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: