Ամանորյա աղցան «Հավայան կղզիներ»՝ խոզապուխտով և առանց մայոնեզի․ անպայման փորձեք

Համեղագույն բաղադրիչներով աղցանն ստացվում է թարմ և հյութեղ: Խոզապուխտը աղցանին հատուկ համ է տալիս և այն հիանալի է համադրվում արքայախնձորի և բուլղարական պղպեղի հետ: Աղցանն առանց մայոնեզի է և հարմար է ամանորյա սեղանի համար։

Պատրաստեք «Հավայան կղզիները» և մատուցեք պսակի տեսքով։ Հաստատ դուր կգա ձեզ և ձեր հյուրերին, որովհետև ստացվում է շատ համեղ ու գրավիչ տեսքով․ այն, ինչ պետք է ամանորյա սեղանի համար։

Անհրաժեշտ է

Հազար՝ 150-200 գ

Խոզապուխտ՝ 200-250 գ

Բուլղարական պղպեղ՝ 90-100 գ

Արքայախնձոր՝ 3-4 կլորիկ

Զարդարելու համար

Չերրի լոլիկներ

Սոուսի համար

Խոտաբույսերի խառնուրդ՝ 1 թ/գ

Աղ՝ 1/2 թ/գ

Բուսայուղ՝ 3 ճ/գ

Լիմոնի հյութ՝ 1 ճ/գ

Մանանեխ՝ 1 ճ/գ

Պատրաստման եղանակը

Հազարի թերթիկները պատռել ձեռքերով կամ կտրատել, բուլղարական պղպեղը, խոզապուխտը և արքայախնձորը մանր կտրատել: Սոուսի բաղադրիչները միավորելով վերածել էմուլսիայի: Աղցանը դնել մատուցամանին՝ պսակի տեսքով, վրան սոուսը տարածել և շարել կիսած չերրիները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: