Ամանոր-2021-2022․ տոնական սեղանի կոնֆետ-զարդ, որը կհավանեն հատկապես երեխաները

Տարաբնույթ մրգեր՝ շոկոլադապատ՝ ձողիկի վրա․ անկրկելի համեղ աղանդեր է և՛ փոքրերի, և՛ մեծերի համար։ Կոնֆետ-զարդերը հիասքնաչ կլինեն ամանորյա սեղանի համար։

Անհրաժեշտ է

Շոկոլադ

Միրգ

Հարդարանք՝ ըստ ճաշակի

  

Պատրաստման եղանակը

Շոկոլադը հալեցնել։ Կարելի է օգտագործել յուրաքանչյուր տեսակի շոկոլադ, ինչպես նաև խառնուրդ։ Փայտիկների վրա ամրացնել մրգեր՝ բանան, մանդարին, ելակ, խաղող, սալոր․ մի խոսքով այն բոլոր մրգերը, որոնք կարող են մնալ փայտիկի վրա։

Թաթախել մրգերը շոկոլադի մեջ՝ թողնելով, որ ավելորդ շոկոլադը ծորա ներքև։ Ապա, գեղեցկության համար, ցանել կոկոսի քերուկով, մանրացված ընկույզը, հրուշակեղենի զարդերը, կակաոն, եգիպտացորենի փաթիլներ, վաֆլիի փշրանքներ։

Դնել թղթի վրա և թողնել սառնարանում՝ մինչ շոկոլադը պնդանա։ Թարմ մրգերով կոնֆետները չպետք է երկար մնան սառնարանում։ Աննման են հատկապես ծիրանաչիրն ու սալորաչիրը, որոնք համով իսկական շոկոլադե կոնֆետներ են հիշեցնում։ Դրանք փոքրերի սիրելի կոնֆետ լինելուց զատ մեծերի սիրելի կոնֆետները կդառնան։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: