Ծովախեցգետնի ձողիներով աղցան-տորթ` ամանորյա սեղանի համար

Այս աղցան-տորթը՝ ծովախեցգետնային մսի ձողիկներով և եգիպտացորենով հյութեղ է և հիասքանչ համ ունի: Ձևավորելով այն տորթի տեսքով՝ կստանաք ևս մեկ տոնական զարդ՝ նոր տարվա սեղանին հարիր, կամ, առհասարակ, տոնակն սեղանների համար:

Հյուրերն անպայման անտարբեր չեն լինի ուտեստի հանդեպ․ այն իրապես աննման ձևավորում ունի։ Հատկապես հաճելի է շերտեր ձևավորելը։ Անգամ որպես զվարճալի խաղ՝ կարող եք անել դա երեխաների հետ, ովքեր իրենց մեծ խոհարար կզգան։

Անհրաժեշտ է

Ծովախեցգտնի ձողիկներ 250 գ

Հալած պանիր 200 գ

Սխտոր 2 պճեղ

Խաշծ ձու 3 հատ

Չորուկներ 70 գ

Եգիպտացորեն 100

Մայոնեզ 150 գ

  

Պատրաստման եղանակը

Պանիրը և ձուն քերել փոքր չափսի քերիչով, սխորը ճզմել, իսկ ծովախեցգետնի ձողիկերը՝ մասնատել: Հավաքել տորթ-աղցանը՝ շերտերով՝

1․ հալած պանիր, սխտոր՝ վրան մայոնեզ

2․ քերած ձու և մայոնեզ

3․ ծովախեցգետնի ձողիկներ և մայոնեզ

4․ չորուկներ և մայոնեզ

5․ եգիպտացորեն

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: