Անկրկնելի տոնական աղցան՝ ապխտած հավով․ անպայման փորձեք

Նրբահամ ու դրուրագործ աղցան՝ ապխտած հավով։ Բաղադրիչների համադրությունն անմոռանալի է, իսկ աղցանը հագեցնող։ Ամանորյա հրաշք երեկոյի անբաժան մասնիկը կարող է կազմել այն, եթե չալարեք ու շերտերով պատրաստեք այս հրաշքը։ Հավատացեք՝ այն հավանելու են բոլորը՝ մեծից փոքր, չէ որ հա՛մ գեղեցիկ է, հա՛մ համեղ, իսկ բույրի մասին խոսք չկա՝ շշմեցնող է։ Հավն իրապես ստեղծում է անկրկնելի համային համադրություն։

Անհրաժեշտ է

Ձու՝ 5 հատ

Ապխտած հավ՝ 300 գ

Եգիպտացորեն՝ 300 գ

Խաշած կարտոֆիլ՝ 250-300 գ

Մայոնեզ՝ 2-3 ճ/գ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը քերել, ապխտած հավը՝ կտրատել մանր խորանարդիկների։ Ձուն բաժանել սպիտակուցների և դեղնուցների, քերել առանձին-առանձին՝ մանր քերիչով։ Բացովի կլոր կաղապարի մեջտեղը բաժակ դնել՝ շերտերով դասավորելով աղցանը։

Առաջին շերտով՝ կարտոֆիլը, հաջորդողը՝ ապտած հավը, ապա՝ եգիպտացորենը, հաջորդող սպիտակուցը, ապա դեղնուցը։ Յուրաքանչյուր շերտը պատել մայոնեզով։ Հանել բացովի կաղապարը և բաժակը՝ մատուցելով աղցանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: