Ամանորյա աղցան «Տոնածառ»՝ ամանորյա սեղանի իսկական զարդը

Ամանոր-2020-ի սեղանի զարդը թող լինի տոնածառի տեսքով այս գեղեցիկ աղցանը: Այս աղցանը շերտավոր է՝ բաղադրիչների դասական համադրությամբ, որը կհավանեն շատերը:

Անհրաժեշտ բաղադրիչները

Խաշած ձու՝ 2 հատ

Հալած պանիր՝ 90 գ

Սխտոր՝ 2 պճեղ

Շպրոտ՝ 10-14 հատ

Վարունգ՝ 1 հատ

Պաքսիմատ՝ 70 գ

Մայոնեզ՝ 80-100 գ

Զարդարելու համար

Սամիթ՝ մի քանի ճյուղ

Չերրի լոլիկ՝ 3-4 հատ

Զեյթուն՝ 3-4 հատ

Բուլղարական պղպեղ՝ մի քանի կտոր

Պատրաստման եղանակը

Հալած պանիրը քերել մանր քերիչով։ Որպեսզի լավ քերվի այն նախօրոք սառեցնել 15-20 րոպե: Ձուն քերել, սխտորը ճզմել, վարունգը կտրատել բարակ շերտերի: Մատուցամանի վրա մայոնեզով նկարել եղևնի, ներսում բարակ ցանց անել: Առաջին շերտով դնել պաքսիմատը և վրայից սխտորի կեսը։ Այս շերտը հավելյալ մայոնեզ պետք չէ քսել, որովհետև մատուցամանի վրա արդեն իսկ կա մայոնեզի ցանցը։ Այն հերիք է, որ պաքսիմատը փափկի ու հյութեղ դառնա:

Երկրորդ շերտով դնել հալած պանիրը և սխտորի մյուս կեսը: Այս շերտը պատել մայոնեզով՝ ծայրերը և մեջտեղը՝ ցանցի տեսքով: Երրորդ շերտը դնել եփած ձուն, վրայից նորից մայոնեզ անել, ապա շարել շպրոտները (որպեսզի ավելորդ յուղը վերանա, այն կարելի է նախօրոք դնել թղթե սրբիչի վրա)б վրայից մայոնեզ քսել, ապա շարել վարունգները: Աղցանը զարդարելու համար պետք է այն պատել սամիթի տերևներով, չերրի լոլիկներով, զեյթունով և բուլղարական պղպեղով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: