Ահա թե ինչպիսի ընտանեկան տոնական լուսանկարներով են հայտնիները շնորհավորում Ամանորը

Այսօր և առաջիկա օրերին ամենից առաջին խոսքն ամանորյա շնորհավորանքն է։ Շատերն են իրենց սոցհարթակներում շնորհավորական հրապարակումներ տեղադրում՝ ամփոփելով տարին և լավատեսորեն տրամադրվելով նոր տարուն։

Շատ հայտնիներ պարզապես ընտանեկան լուսանկարներով են շնորհավորել իրենց սոցհարթակը հետևող օգտատերերի Ամանորը։

Նունե Եսայանը տեղադրել է իր երկու զավակների ամանորյա լուսանկարը զարդարված երկու տոնածառերի կողքին՝ շնորհավորելով բոլորի Ամանորը։

Քրիստինե Պեպելյանը տեղադրել է իր և Արեգի համատեղ լուսանկարը՝ շնորհավորելով և մաղթելով, որ միշտ երազեն լավի ու պայծառի մասին։

Հրաչյա Հարությունյանը ևս ընտանեկան լուսանկար է տեղադրել։ Նա հրապարակել է իր և Սյուզան Մարգարյանի լուսանկարը՝ մաղթելով Սեր և խաղաղություն ամենքին։

Ընտանեկան լուսանկարներ է հրապարակել նաև դերասանուհի Արաքսյա Մելիքյանը՝ ուրախ տարի մաղթելով բոլորին։

Մարտին Մկրտչյանն էլ Ամերիկայից տեղադրել է իր և տիկնոջ լուսանկարը Ձմեռ պապի նև Ձյունանուշի հետ՝ այդպիսով շնորհավորելով բոլորի Նոր տարին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: