Ցավալի․ կյանքից անժամանակ հեռացել է անվանի բժիշկը

Նախատոնական այս օրը ցավալի տեղեկություն է հանրայնացվել անվանի բժշկի անժամանակ վախճանի մասին։ Արսեն Թորոսյանը մեծ ափսոսանքով ու ցավով իր սոցհարթակում տեղեկացրել է, որ կյանքից բավականին երիտասարդ տարիքում մահացել է անվանի բժիշկ Լիդա Մուրադյանը։

Լիդա Մուրադյանը Նորք-Մարաշ բուժական հաստատության հիմնադիրն էր և երկար տարիներ շարունակ տնօրինում էր այդ բժշկական հաստատությունը։

Ա․ Թորոսյանը շեշտել է, որ ինքն առանձնահատուկ ջերմ վերաբերմունք է ունեցել Լիդա Մուրադյանի հետ, ում հետ հաջողությամբ համագործակցել է թե՛ որպես գործընկեր, թե՛ որպես տվյալ համակարգի նախարար։

Ա․ Թորոսյանը փաստել է, որ ահռելի է Լիդա Մուրադյանի ունեցած դերակատարումը հայ սրտաբանական և մասնավորապես սրտային վիրաբուժական գործի զարցացման հարցում։

Իր ափսոսանքի և գնահատանիք խոսքը Ա․ Թորոսյանը եզրափակել է վստահությամբ, որ Լիդա Մուրադյանի թողած հետքը հայ բժշկության ասպարեզում մնայուն է լինելու։

Նա նաև իր ցավակցական խոսքն է ուղղել անվանի բժշկի հարազատներին, ընտանիքի անդամներին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: