Ուրախալի և բարի լուր․ 53-ամյա կինը հղիացել է․ մանրամասներ

Շենգավիթ բ/կ-ի սոցհարթակում հրապարակվել  է տեղեկություն այն մասին, որ հղիացել է հիսուներեք տարեկան կին․ լույս աշխարհ է եկել նրա առաջին բալիկը՝ Անահիտը։

Տեղեկության տեքստում ասվում է, որ տիկինը դիմել է «Շենգավիթ» ԲԿ, Վերարտադրողական առողջության կենտրոնի գինեկոլոգ֊ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանին։ Հաղթահարելով տարբեր դժվարություններ՝ արտամարմնային բեղմնավորմամբ գրանցվել է այդքան սպասված հղիությունը։

Ապագա մայրիկն իր հղիության ամբողջ ընթացքում եղել է հիվանդանոցի մանկաբարձական ծառայության ղեկավար Աշոտ Սիրունյանի անմիջական հսկողության ներքո։

Բալիկը լույս աշխարհ է եկել կեսարյան հատմամբ, քանի որ բժիշկը հաշվի է առել նրա տարիքն ու այլ հանգամանքներ։ Լույս աշխարհ է եկել հրաշք աղջնակ, ում անվանել են Անահիտ։

Անահիտի ծնունդն անկարագրելի բերկրանք է պատճառել մանրիկին։ Հայտնի է, որ Անահիտն ու նրա երջանիկ մայրիկն արդեն իրենց տանն են գտնվում։

Անահիտի մայրն ու հարազատներն իրենց անափ երախտագիտությունն են հայտնում հիվանդանոցի բուժանձնակազմին՝ մասնավորապես Աշոտ Սիրունյանին և Աննա Խաչատրյանին։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: