«Հակառակ տարածված սովորույթի, որ բարձր պաշտոնյաների կանանց չէին սիրում, Ռիմա Աղասիևնան հարգված էր ժողովրդի մեջ և՛ Դեմիրճյանի աշխատած տարիների, և մահից հետո»

Գրականագետ Ազատ Եղիազարյանը գրում է․ «Ռիմա Դեմիրճյանը տարիքն առած կին էր, բայց մինչև վերջ մնաց ամենախելոք և ամենահմայիչ հայ կանացից մեկը:

Կարեն Դեմիրճյանի մահից հետո տիկին Ռիմայի ծավալած գործունեությունը՝ գրքերի հրատարակություն, Դեմիրճյանին նվիրած գիրքը և այլն, պատիվ կբերեին ամենահայտնի հասարակական գործիչներին:

Հակառակ տարածված սովորույթի, որ բարձր պաշտոնյաների կանանց չէին սիրում, Ռիմա Աղասիևնան հարգված էր ժողովրդի մեջ և՛ Դեմիրճյանի աշխատած տարիների, և մահից հետո:

Ուներ ամուր համոզմունքներ, որոնց երբեք չդավաճանեց: Զուտ մարդկայնորեն ես հիացած էի ամուսնու հիշատակի հանդեպ նրա ցուցաբերած նվիրվածությամբ և հիմա նորց պետք է կրկնեմ այն, ինչ ասացի նրան Դեմիրճյանի ելույթների վերջին ժողովածուի հրատարակության առիթով․

Ես ուրիշ կին, գոնե Հայաստանում, չգիտեմ, որ այդքան գործ աներ ամուսնու հիշատակը հավերժացնելու համար: Ես և տիկին Ռիմային ճանաչած բոլոր մարդիկ միշտ կհիշեն նրան հարգանքով և ջերմությամբ»:

Рейтинг
( 3 оценки, среднее 2.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: