Խորեն Լևոնյանն անկեղծորեն խոսել է իր դժվարությունների, Մոսֆիլմում իր մուտքն արգելելու պատճառի, իր ընտանիքի անդամների և այլ հետաքրքիր իրողությունների մասին

Մեր ժամանակների լավագույն արտիստներից մեկը՝ Խորեն Լևոնյանը, անկեղծ ու բաց հարցազրույց է ունեցել՝ խոսելով իր մտահոգությունների և այլ կարևոր թեմաների մասին։

Նա սկզբում անդրադարձել է իր երգելու փաստին՝ ասելով, որ իսկական արտիստի համար միանգամայն բնական է, երբ փորձում է իր ասելիքը նաև այլ՝ երգի միջոցով փոխանցել։

Խ․ Լևոնյանը ժամանակին կոնֆլիկտներ է ունեցել Մոսֆիլմի ստեղծագործական խմբի հետ։ Կոնֆլիկտը կապված է եղել հայ ժողովրդի, հայի կերպարի մասին նրանց ունեցած պատկերացումների առիթով։

Խ․ Լևոնյանը չի ցանկանում բացել շատ փակագծեր, բայց ասում է, որ ռուսներին հրավիրել է Հայաստան, պտտեցրել է հայկական բնակավայրերով՝ ապացուցելու համար, որ նրանք սխալվել են։

Խ․ Լևոնյանը հպարտորեն է ասում, որ ինքը երկու ապագա զինվորների է մեծացնում։ Նա խոստովանում է, որ հատկապես իր հայրը միշտ անում է ամեն ինչ, որ երկու եղբայրները սերտ կապի մեջ լինեն։

Արտիստը խոսել է նաև հանճարեղ պապիկի ունենալու փաստով պայմանավորված իր դժվարությունների մասին։ Խ․ Լևոնյանի անկեղծ հարցազրույցը ներկայացնող նյութը՝ ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: