«Ես լուրջ սկսում եմ հերսոտել, երբ ինչ-որ մեկն ասում ա՝ Նոր տարվա սեղան գցելու փոխարեն էսինչ բանն արեք (բարեգործություն արեք, գնացեք Արցախ կամ Կապան․․․»

Լևոն Սարդարյանը, անդրադառնալով Ամանոր նշել կամ չնշելու մասին քննարկումներին, գրում է հետևյալը․

«Ես լուրջ սկսում եմ հերսոտել, երբ ինչ-որ մեկն ասում ա՝ Նոր տարվա սեղան գցելու փոխարեն էսինչ բանն արեք (բարեգործություն արեք, գնացեք Արցախ կամ Կապան, շունիկների հետ գիշերը դիմավորեք)։

Ժողովուրդ ջան, ես ինքս Ամանոր առանձնապես չեմ նշելու ու հատկապես եթե հաշվի առնենք ոչ աշխատանքային օրերի քանակը՝ անիմաստ էլ ա մեծ առևտուր անել։

Բայց ով ինձ ասի՝ էսինչ բանը մի արա կամ մի առ (կնոջիցս բացի, իհարկե), կուղարկեմ Լապլանդիա՝ ձյուն մաքրելու։

Հասկացանք, պաթոսով տուն եք պահում, լայք եք հավաքում, բայց դե հերիք ա ձեր «բարձունքից» մարդկանց ապրել սովորեցնեք։

Նախ՝ չկաք էդքան, երկրորդ՝ մարդն ինչ անում ա՝ լավ ա անում։ Հետո էլ ինքն ա գլխին տալու կամ՝ ոչ։ Ձեզ ի՞նչ, ախր,- իր գրառումը եզրափակում է Լևոն Սարդարյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: