Աղաս Մանուկյանը ցույց է տվել, թե ինչպիսի շքեղ բնակարանում է ապրում նա արդեն․ ուշագրավ տեսանյութ

Հանրահայտ արտիստ Աղաս Մանուկյանը շոու բիզնեսի միջավայր մտավ խաղաղ և մինչ այսօր էլ շարունակում է իր խաղաղ ու հաստատուն ուղին։ Նա իր զրույցների ժամանակ պատմում է, թե ինչ դժվարությունների է հանդիպել ներկայիս կայունությանը հասնելու համար։

Աղասը պատմում է, որ ինքը նույնիսկ վարկ է վերցրել, որ իր ներկայացումների համար անհրաժեշտ պարագաներ գնի, եղել են դեպքեր, երբ ներկայացումները չեն ունեցել այնպիսի հաջողություններ, ինչպիսին ակնկալել է նա։

Աղասը չի հուսահատվել և համառորեն շարունակել է իր ուղին դեպի նպատակակետ։ Աղասի նպատակներից մեկն էլ Երևանում բնակարան ունենալն էր։ Նա Վանաձորից է, իսկ վերջին տարիներին Երևանում վարձով է բնակվել։

Այս տարի ի վերջո արտիստին հաջողվել է իրականացնել իր այդ նպատակը։ Նա արդեն ունի բնակարան, որը կարողացել է վերանորոգել իր սրտի ուզածի պես։ Աղասը մի տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպիսին է եղել բնակարանը սկզբում և ինչպիսին է այն հիմա։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: