Ահա, թե ինչպես է զարդարել Իննա Դաբաղյանն իրենց բնակարանը և տոնածառը

Արդեն շուրջ երկու տարի է, ինչ Գուրգեն Դաբաղյանն ունի ընտանիք, որտեղ մեծանում է ընտանիքի առաջնեկը՝ փոքրիկ Շուշաննան։ Գուրգենն ընտանիք կազմելիս ընտրել է մոսկվայաբնակ Իննային, ով ընդամենը քսան տարեկան էր ամուսնանալու ժամանակ։

Դեռ ուսանողուհի Իննան Գուրգենի հետ երկու տարվա ընթացքում կարողացել է ներդաշնակ ընտանեկան օջախ ձևավորել՝ սիրելի դառնալով ամուսնու ընտանիքի անդամների համար։

Իննան իր գեղեցկությամբ, հմայքով ու նրբագեղությամբ գրավել է նաև Գուրգենի երկրպագուների համակրանքը։ Իննային հաճախ կարելի է տեսնել էսթետիկ հետաքրքիր նախաձեռնություններ իրականացնելիս։

Համացանցում առկա են երիտասարդ ընտանիքի ամանորյա տոնածառի զարդարանքի նկարները։ Կադրերում երևում է, որ Իննան ամանորյա տոնածառը զարդարելիս նախապատվությունը տվել է սպիտակ և արծաթագույն երանգներին։

Նա ամուսնու և դստեր հետ ամանորյա ֆոտոշարք է նկարվել՝ կադրերից մի քանիսը տեղադրելով իր սոցհարթակում։ Կադրերում երևում է նաև, որ ամուսինները հատուկ կարևորություն են տվել նաև իրենց հագուստների երանգին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: