Տաղանդավոր դերասան Հրաչյա Հարությունյանը հայտնի է իր գեղեցիկ ու արվեստակիր ընտանիքով։ Այս փոքրիկ, բայց բազմաբովանդակ ընտանիքում բոլորն են տաղանդավոր։ Նրանք տաղանդավոր են դերասանության և երգարվեստի ասպարեզներում։
Հրաչյան հաճախ է իր հարցազրույցների ժամանակ խոստովանել, որ իր ամենից մեծ ձեռքբերումն իր ներդաշնակ ընտանիքն է, իսկ դստեր գործունեությամբ նա պարզապես հիանում ու հպարտանում է։ Նա նույնքան սիրով է վերաբերվում նաև իր միակ դստեր երկու զավակների հետ, ովքեր փոխադարձում են պապիկի ջերմ վերաբերմունքը։
Հրաչյան ուշագրավ մի տեսանյութ է տեղադրել իրենց ընտանեկան ժամանցից։ Կադրերն արված են Փարիզում 2016 թվականի ամռանը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է ընտանիքն իր ամբողջական կազմով հանգստի մեկնել Փարիզ։ Տարատեսակ կադրեր են Փարիզի տարբեր վայրերից։
Կադրերում բոլորն էլ երջանիկ են և ուրախ։ Նրանք միասին բացահայտում են Փարիզի մշակութային ու պատմական վայրերը։ Հրաչյա Հարությունյանի տեղադրած ընտանեկան կադրերը Փարիզից, որոնցում երևում են նաև Սիրուշոն ու Սյուզան Մարգարյանը, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։