Հայտնի հաղորդավար Վարդան Սարգսյանն իր վերջո նոր ստեղծագործությամբ է հանդես եկել։ Իր ողջ օրը, պոտենցիալն ու մտքերը իր հեղինակային ծրագրին և բիզնեսին նվիրած արտիստը, ով իսկզբանե հայտնի է դարձել որպես երգիչ, վերադարձել է երգարվեստ։
Նա սիրո թեմատիկայով ստեղծագործություն է ներկայացրել։ Վարդանի ներկայացրած երգի վերնագիրն է «Չեմ սիրում էլ քեզ»։ Երգի երաժշտությունը հեղինակել է Էդգար Ալեքսանյանը, իսկ խոսքերը՝ Գրիգոր Կյոկչյանը։ Նշենք, որ հենց Էդգարն է զբաղվել նաև երգի գործիքավորման աշխատանքներով։
Վարդանը երգը ներկայացրել է իր յութուբյան և ֆեյսբուքյան հարթակներում՝ հույս հայտնելով, որ այն կսիրվի և կընդունվի մեղեդային ու քնքուշ երգեր սիրով քաղաքացիների կողմից։ Երգը ռոմանտիկ սիրո պատմություն է։ Այն ունի մեմ ու քնքուշ երաժշտություն։
Վարդան Սարգսյանի ներկայացրած նորք գործը կարող եք ունկնդրել ստարև բերված նյութի մեջ՝ թողնելով տեսակետներ ու կարծիքներ, որոնց սպասում է երգիչը։